ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ՝ «Ֆոլքսվագենում»

Հուլիսի 20-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի և Արտաշատի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով, իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող դպրոցի մոտից ոստիկանության Արարատի մարզային վարչություն բերման են  ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի գետնի ծածկոցի վրայից հայտնաբերվել է  «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: