Գեղարքունիքի պարեկները ատրճանակ են հայտնաբերել
01.03.2023 16:11
Արձանագրված դեպքեր

Փետրվարի 27-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգել են 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան։ Մեքենայում ատրճանակ կար՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ատրճանակի օրինականությունը ստուգվում է։ Հանգամանքները պարզվում են: