1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արագ արձագանքելը որոշիչ էր. գողությունը դարձավ փորձ

Մարտի 18-ի գիշերը, ժամը չորսին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ ստացվեց, որ Պուշկինի փողոցի մի խաղասրահից գողություն են անում: Ահազանգը փոխանցվեց նաև տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկներին:
Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները արագ հասան դեպքի վայր, քիչ անց դեպքի վայրում էր նաև Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Նշված խաղատնից կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին Արտաշատ քաղաքի երկու բնակիչ` 34 և 26 տարեկան:
Նրանք խոստովանել են, որ փորձել էին գողանալ խաղային սարք և հեռակառավարման վահանակ: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: