ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանները բացահայտեցին խուլիգանությունը

Արարատի ոստիկանները բացահայտեցին խուլիգանությունը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցում հարևանը պնևմատիկ հրացանով կրակել է իր ուղղությամբ, ինքը վնասվածքներ չի ստացել:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 18․30-ի սահմաններում, շենքի առաջին հարկում ծագած վիճաբանության ժամանակ, 43-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից երկու կրակոց է արձակել 23-ամյա հարևանի ոտքերի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննության ընթացքում 43-ամյա տղամարդը շենքի ընդհանուր օգտագործման լոգարանի պահարանից ներկայացրել է նշված ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: