ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Սամվել Դ.-ն, որը 2019 թ. մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ (Վտանգի մեջ թողնելը) և 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: