Խուզարկություններով հայտնաբերվել են փաթեթներով թմրամիջոցներ. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, ապակյա սրվակ և կաթուցիչ: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 28 փաթեթ՝ մոտ 60 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և 2 փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով: Օրեր անց իրավապահները խուզարկեցին 39-ամյա տղամարդու բնակարանը և հայտնաբերեցին կանեփի սերմեր ու դեղնականաչավուն հետքերով ապակյա տարա: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: