ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բենզասղոցով 3 բոխի է հատել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է շարժվում  Վանաձոր:
Մեկնած օպերատիվ խումբը  Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկել 1950 թ. ծնված Սերժիկ Հ.-ին՝  «ՈւԱԶ-450»  մակնիշի ավտոմեքենայով` փայտանյութով բեռնված: Վարորդը փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել: 
Ըստ Սերժիկ Հ.-ի հայտարարության` փայտանյութը պատրաստել է ինքը, Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Բնձոր» տեղանքից բենզասղոցով 3  կանգուն բոխի հատելով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: