Բեռնատարում մոտ 9 խմ փայտանյութ կար. Գորիսի համայնքային ոստիկանների բացահայտումը
24.10.2023 12:55
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 22-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 33-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Մեքենայի թափքում մոտ 9 խմ փայտանյութ կար, որի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նա հայտնել է, որ փայտանյութը բարձել է «Արծվանիկի անտառպետության» պահաբաժնից։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: