Բերման են ենթարկվել հետախուզվողներ
11.05.2016 14:24
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 10-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Պատկանյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Մայիսի 10-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Արարատ Ա.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 10.40-ին, Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամասի թիվ 65 շենքի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Վարդան Ծ.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի /կաշառք ստանալը/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 6.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և կամավոր բաժին ներկայացել 1994 թ. ծնված Արմիկ Պ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Վայքի բաժնի և ԱՎՎ Վայքի անձնագրային խմբի աշխատակիցները մայիսի 10-ին, ժամը 16.15-ին, Երիտասարդական փողոցից բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վահե Ի.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի ՆԳԲ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: