ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման է ենթարկվել Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Օգոստոսի 12-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց   բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Գագիկ Չ.-ն, որը 1997 թ. օգոստոսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: