ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանագողը հայտնաբերվեց

06.11.2012 12:34 Գողություն

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում   ահազանգ է ստացվել, որ Բայրոնի փողոցի 12 շենքի  բնակարաններից մեկից  գողություն է կատարվել:
Պարզվել է, որ սեպտեմբերի 17-ի ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պատշգամբի պատուհանը բացելով՝ Բայրոնի փողոցի 12 շենքի մի բնակարանից գողացել են ձմեռային մուշտակներ, ժամացույց, «Նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Տավրոս Ո.-ն, որը նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Տավրոս Ո.-ն ձերբակալված է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: