1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողությունը բացահայտվեց երկու օրում

09.08.2019 16:48 Գողություն

Օգոստոսի 6-ին, ժամը 14.05-ին, ոստիկանություն էր զանգահարել Նուբարաշենի մի բնակիչ և հայտնել, որ առավոտյան հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար:
Մեկնել էր Նուբարաշենի բաժանմունքի օպրատիվ խումբը:
Փաստով հարուցվել էր քրեական գործ:
Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նախնական համաձայնության գալով գողությունը կատարել են չորս հոգով՝ Բանավան փողոցի 27-ամյա մի բնակիչ, Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ՝ 25-ամյա եղբոր հետ և նրանց ընկերը:
Օգոստոսի 8-ին, Ժամը 23-ին, 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդի անձը պարզելու, նրան ու մյուսներին, նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: