ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան մասնակի այրվել է

30.09.2013 12:16 Հրդեհ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է  այրվում:
Պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ընթացքի ժամանակ   «ԿԻԱ ՌԻՈ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և Անդրանիկի փողոցի թիվ 113/1 հասցեի մոտ հարվածել է մայթեզրին ու կանգնել, որից հետո ավտոմեքենան  բռնկվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.15-ին,  1 մարտական հաշվարկի ուժերով, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է մասնակի:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: