Գազային ատրճանակից կրակ է արձակել
06.08.2013 16:36
Խուլիգանություն
Օգոստոսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմաց տեղի է ունենում վիճաբանություն և կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել 1972 թ. ծնված Գնել Ա.-ի տան դիմաց և անհիմն վիճաբանել նրա հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` իր «Վոլտրան» տիպի 9 մմ տրամաչափի /թույլտվությամբ/ գազային ատրճանակից կրակ է արձակել և դեպքի վայրից հեռացել:
Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գազային ատրճանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: