ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գազի թունավորման դեպք Գյումրիում

19.11.2012 11:46 Թունավորում

Նոյեմբերի 17-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով  Գյումրի քաղաքի Քութաիսյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 2 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նույն տան բնակիչներ՝ 1986 թ. ծնված Կիմա  Պետիկյանը, 1975 թ. ծնված Մարիամ  Սահակյանը, 1965 թ. ծնված Արթուր  Քարշանյանը   և 1991 թ. ծնված  Անի  Քարշանյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում,   ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: