1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գավառի քրեական հետախույզները բնակարանային գողություններ են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

08.06.2022 16:06 Գողություն

Հունիսի 5-ի երեկոյան «1-02» ծառայություն էր զանգել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մի բնակիչ և հայտնել, որ եղբոր տնից գողություն են արել: Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Ոստիկաններին ուղեկցելով եղբոր տուն` տղամարդը հայտնել էր, որ տնից գողացել են հեռուստացույց, էլեկտրական պտուտակահան ու սղոց:
Իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով վարչության գործընկերների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդեն հաջորդ առավոտ, գողությունը կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքից բերման ենթարկվեց 34-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա ստիպված էր խոստովանել, որ մոտ 20 օր առաջ ինքն էր մտել Նորատուսի բնակչի տուն:
Իրավապահները պարզեցին ևս մեկ դրվագ, որի խոստովանությունը նույնպես չուշացավ: Օպերատիվ ճանապարհով ձեռք բերվեց տվյալ, որ 34-ամյա գավառցին այդ նույն ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով պատուհանը, մտել էր Նորատուս գյուղի մեկ այլ տուն և գողացել ջեռուցման կաթսա ու մարտկոցներ` պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: