1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Առևտրի կենտրոններ էր գնում գողության նպատակով

15.02.2023 14:26 Գողություն
Առևտրի կենտրոններ էր գնում գողության նպատակով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 14-ին Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերեցին, գողություն կատարելու հիմքով ձերբակալեցին և Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 21-ամյա մի աղջկա: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին ջինսե տաբատ և կանացի զգեստ: Բերման ենթարկվածը հայտնեց, որ հայտնաբերվածը գողացել է առևտրի կենտրոնի խանութ-սրահից: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: