ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել են դիզելային վառելիք

12.12.2014 13:50 Գողություն
Դեկտեմբերի 12-ին, ժամը 2.10-ին,  Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 1982 թ. ծնված Գրիշա  և 1987 թ. ծնված Գեղամ Կ.-երին, որոնք հիշյալ ավտոմեքենաներից գողացել են 60 լ դիզելային վառելիք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: