ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն արագ բացահայտեցին գողության դեպքը

20.03.2023 10:04 Գողություն
Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն արագ բացահայտեցին գողության դեպքը

Մարտի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի փողոցի սննդի կետում անհայտ անձը գողացել է իր պայուսակը, որի մեջ կային նոթբուք, բարձրախոս, լիցքավորման սարքավորումներ և համակարգչային մկնիկ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակն ամբողջ պարունակությամբ:
Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: