Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Մայիս Գ.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մայիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
