ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մի շարք դրվագներ են պարզվել

01.10.2013 14:46 Գողություն
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մի շարք քաղաքացիներից կատարել է հետևյալ գողությունները.
- օգոստոսին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:
- սեպտեմբերի կեսերին տներից մեկի մոտ կայանված խոտհնձիչից գողացել է Էլեկտրական մարտկոց` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
- սեպտեմբերին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ և անիվ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
 - սեպտեմբերին տներից մեկի բակից գողացել է ավտոմեքենայի  լիցքավորման գազի բալոն` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: