ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում

17.11.2017 12:29 Գողություն
Գողության փորձ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1997 թ. ծնված Էդվարդ Զ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Աբովյան փողոցում թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից փորձել են գողանալ դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 20.00-ին, գողության փորձի կասկածանքով, Նար-Դոսի փողոցի թիվ 50 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: