ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում

23.07.2013 11:56 Գողություն
Հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  և Էրեբունու  բաժնի  ծառայողները   Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ին, որի  խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս և «Վիվա-Սել» բջջային օպերատորի «ալո» քարտ` կտրված:
Արամայիս Կ.-ն հայտնել է, որ   բջջային հեռախոսը նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում,  գողացել է Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում` անծանոթ կնոջ պայուսակից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն նշված բջջային հեռախոսը գողացել է 1985 թ. ծնված  Ռուզաննա Հ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: