Գողություն սուպերմարկետի դրամարկղից
06.08.2013 16:29
Գողություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Մուրացան փողոցի թիվ 113 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, որտեղ վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ հուլիսին, իր ընկեր ոմն Ռոբերտի հետ Մուրացան փողոցում գտնվող սուպերմարկետի դրամարկղից գողացել են 175.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: