Գողություն տոնավաճառից
05.01.2014 13:46
Գողություն
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին, ժամը 22.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի պայուսակ, որի մեջ առկա էր 11 զույգ պիտակներով կանացի ականջօղեր /բիժուտերիա/:
Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: