ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գումարը՝ գրպանահատի ձեռքում

05.12.2012 12:44 Գողություն

Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  ծառայողները  Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին:
Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41 երթուղային միկրոավտոբուս բարձրացող մի քաղաքացու գրպանից:
Տուժողի  ինքնությունը պարզվել է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: