ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն թիվ 42 երթուղու ավտոբուսում

11.04.2018 15:20 Գողություն
Գրպանահատություն թիվ 42 երթուղու ավտոբուսում

Ապրիլի 7-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1970 թ. ծնված Լուսինե Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ և նույնականացման քարտը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, Սաֆարյան փողոցի թիվ 2/2 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: