Գրպանահատի մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ
12.12.2014 13:45
Գողություն
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 4 բանալի:
Քաջիկ Գ.-ն հայտարարել է, որ նշված դրամապանակը գողացել է նույն օրը Րաֆֆու փողոցում, թիվ 33 երթուղու միկրոավտոբուսի սրահում` անծանոթ կնոջից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: