ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Գեղանիստում

Հունվարի 3-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, փոշտի վնասվածք» ախտորոշմամբ Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հրաչիկ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Գեղանիստ գյուղի կենտրոնական ավտոճանապարհի մոտ Հրաչիկ Բ.-ի հետ վիճաբանել է համագյուղացի, 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Հրաչիկ Բ.-ին և պատճառել  վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին,  Անդրանիկ Ա.-ն Գեղանիստ գյուղի 10-րդ փողոցից  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: