Դաշտից քաղած կանեփը հայտնաբերվեց
15.09.2016 09:37
Արձանագրված դեպքեր
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Նորաշեն գյուղի գինու գործարանի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վարդան Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով:
Վարդան Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Դալար-Դվին ճանապարհի հարակից դաշտերից` անձնական օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն: