Գողության դեպք «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում
20.11.2014 09:37
Գողություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուբեն Ս.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը, ժամը 13.00-ին, կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի մուտքի դռների մոտ բռնվել է կրպակի աշխատակցի կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: