ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Տարոնի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արմեն Օ.-ն, որը 1996 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: