ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

08.05.2013 12:09 Գողություն

Մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Պարույր Սևակի փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1951 թ. ծնված Մնացական Գ.-ին:
Պարզվել է, որ Մնացական Գ.-ն, նույն օրը, ժամը 08.50-ի սահմաններում, թիվ 28 երթուղու միկրոավտոբուսում,  72-ամյա  մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որում  եղել է գումար և բանալիներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: