ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուին:
Ողջունելով հյուրին` Վարդան Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:
Բարեփոխումների փուլ թևակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես զգացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը, և անցած երեք տարիներին արձանագրված հաջողությունները նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ են եղել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիլիան Շալառուն հավաստիացրեց, որ Հայաստանից  հեռանում է լավագույն տպավորություններով և հիշողություններով: