ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եվս երկու ինքնաձիգ, պահունակ, փամփուշտներ...

Հունիսի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպրեատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ գտնվող գործարանի պատի տակ ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ  խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի  26 փամփուշտով:
Նույն օրը գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մեկ այլ անհայտ քաղաքացի և հայտնել, որ  Նանսենի փողոցում՝  թփերի տակ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած  օպերատիվ խումբը  նշված փողոցում՝ եղևնու  տակ, հայտնաբերել է ինքնաձիգ` առանց փամփուշտատուփի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի  28 փամփուշտ և «ԲՄԳ -Կ 3144 5-84» նշագրումով կլորավուն սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: