ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու սրբապատկեր և կենցաղային իրեր

15.11.2012 11:17 Գողություն

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության  Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ 1962 թ. ծնված Սուսաննա Դ.-ի բնակարանից գողացել է 2 սրբապատկեր և տարբեր տեսակի կենցաղային իրեր` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: