Զինամթերք հոգեբուժարանի մոտ
23.01.2015 14:42
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հունվարի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորքի հոգեբուժարանի մոտ փամփուշտներ և նռնակ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են ինքնաձիգի 2 փամփշտատուփ, երկու «Չերյոմուխա», տարբեր տրամաչափի 83 փամփուշտ և մեկ նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: