Զինված հարձակում
Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, 2 անհայտ անձինք 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ, ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից մեկը կրակել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: