1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Նոյեմբերի 18-ից 21-ը Երևանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորած պատվիրակությունը:
Համագործակցության ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 18-ին ոստիկանության կրթահամալիրում միջազգային փորձագետներն անցկացրեցին «Ընտանեկան բռնություն և անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում» թեմայով, իսկ նոյեմբերի 20-ին ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝ «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթացներ: 
Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Ֆ.Ֆլյուրիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված համագործակցության ծրագրի կետերի կատարողականը, ծրագրով դեռևս չկատարված գործողությունների իրականացման ժամկետները, ֆորմատը և այլ մանրամասներ:
Մասնակիցների կողմից ընդգծվեց համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը և 2015 թվականին տարեկան համագործակցության նոր ծրագրի մշակումը:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: