ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
03.07.2013 19:05
Միջազգային համագործակցություն
Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ:
Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ. գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային վարժանքների և տարածաշրջանային «Կանալ» գործողության կազմակերպման խնդիրները, համաձայնեցրին ՀԱՊԿ անդամ պետությունների 2013-2017 թթ. հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծը և այլն:
ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ: