ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով

Հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության   ծառայողները Սևան-Երևան ճանապարհին  գտնվող ռեստորանային համալիրի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել  1990 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1992 թ. ծնված Դավիթ Մ.-ին` իր   «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքեայով: Արթուր Հ.-ի կիսավարտիքի  գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային փաթեթով   1.38 գ ընդհանուր կշռով, դեղնականաչավուն զանգված, իսկ պայուսակից` գործարանային փաթեթավորմամբ, «Ջամայկա Գոլդ» Սուպռեմե 3 GR գրությամբ 12  փաթեթ, որոնցից մեկը` բաց վիճակում, որի մեջ առկա էր մոտ 0.74 գ դեղնականաչավուն զանգված:
Ըստ Արթուր Հ.-ի բացատրության` 1.38 գ դեղնականաչավուն զանգվածը   մարիխուանա  տեսակի թմրամիջոց է, որը նշված փաթեթների հետ ձեռք է բերել Վրաստանի Բաթումի քաղաքում, ազգությամբ արաբ մի քաղաքացուց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: