ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թ. տարեկան զեկույցի քննարկում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թ. տարեկան զեկույցի քննարկում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվեցին թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թվականի տարեկան զեկույցի դրույթները: Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, արդարադատության, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, պետեկամուտների կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրետլի Բուզետտոն ներկայացնելով տարեկան զեկույցը նշեց, որ թեև վերջերս ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոցների աննախադեպ խոշոր խմբաքանակ, Հայաստանը, այնուհանդերձ, չի պատկանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների կիրառության ահագնացող ծավալների ծանր ազդեցության տակ գտնվող երկրների թվին:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի համաձայն` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, և չնայած տարածաշրջանի մյուս երկրների համեմատ լավ դիրքին` 2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների աճ` 83 դեպքով: Ավելացել են նաև թմրամիջոց պարունակող բույսերի աճեցման դեպքերը: Դրան զուգահեռ` ավելացել են ապօրինի պահվող թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների բացահայտման և հոգեմետ նյութերի առգրավման դեպքերը: 2013 թվականին ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից հանվել է 93.594 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, առգրավվել է նաև 40.7 գրամ հոգեմետ նյութ, 337.5 մլ պրեկուրսոր:
Արթուր Մինասյանը նաև նշեց, որ նարկոլոգիական կլինիկայի տվյալների համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 5022 թմրամոլ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 4332: Այսինքն, նկատելի է ցուցանիշի աճի միտում:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ՀՀ-ում անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի օգտագործումը չի գերազանցում 8-10 ցուցանիշը, ինչը մյուս պետություններում աճի միտում ունի: Իսկ գործածողների հիմնական մասը 30-35-ից բարձր տարիք ունեցողներն են:
Ասուլիսի վերջում գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:
 

  ՏԵՍ ՆԱԵՎ