ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութը պատրաստել էր ծխելու և ներարկվելու միջոցով օգտագործելու համար

20.08.2014 12:18 Միջոցառումներ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասից, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանմքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ` դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկներով, ինչպես նաև փաթեթ` մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով: Համանման զանգված է հայտնաբերվել նաև գոտկատեղի ներսի մասից:
Ռոմիկ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը ինքը պատրաստել է ծխելու և ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: