ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները,  ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացնելով, Թալին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ և երկաթյա աղաց։ Տղամարդու հայտնածով՝ տանը կից շինությունում կանեփ ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ նշված շինության զննությամբ հայտնաբերվել է  1 կգ-ից ավելի կանեփ։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: