Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 15-ին արձանագրվել է ավելի քան 10 բացահայտում։ Մասնավորապես, հատուկ նշանակության գումարտակի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Արաբկիրի, Մալաթիայի, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի և Շենգավիթի ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ, ինչպես նաև «շոկո» տեսակի, մեթադոն և մեթամֆետամին թմրամիջոցներ։ Միայն մի դեպքում Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են 16 փաթեթ մեթամֆետամին։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: