ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի 230 փամփուշտ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:  
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար,   «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  230 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: