ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով

30.04.2013 17:26 Խարդախություն
Ապրիլի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության  Չարբախի բաժանմունքի ծառայողները Ազատության պողոտայից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ավագ Մ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարին, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին պատկանող «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան և 300.000 դրամով վերավաճառել Աբովյան քաղաքում գտնվող ավտոմեքենաների արհեստանոցին` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: