ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան

Մի քրեական գործի շրջանակներում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` մայիսի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները  1997 թ. ծնված Լավրենտ Հ.-ի տանը կատարված խուզարկությամբ` ննջասենյակի բազմոցի տակից հայտնաբերել են առանց թույլտվության, «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լավրենտ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: