Ծեծի ենթարկողները ներկայացել են ոստիկանություն
19.09.2013 11:30
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1982 թ. ծնված Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղոն և նրա ընկերներն են՝ 1983 թ. ծնված Վաղինակ Բ.-ն, 1982 թ. ծնված Բենիկ Մ.-ն և 1981 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որոնք ժամը 23.30-ին կամավոր ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: