ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծիծեռնակաբերդի խճուղում

03.08.2013 13:51 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 2-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող  առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության  Մարաշի բաժանմունք է կամավոր ներկայացել  61-ամյա մի տղամարդ և հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը` վարելով իրեն ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: